Մեր մասին


Մեր մասին


Մեր մասին


Գործունեություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը հիմնադրվել է 2005 թվականին՝ ՀՀ կառավարության 2005 թ. օգոստոսի 4-ի N1194-Ն որոշմամբ։ Կենտրոնը հանդիսանում է Հայաստանում մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող առաջատար պետական կառույց։



Մեր առաքելությունն է ապահովել անկախ, գիտականորեն հիմնավորված և մասնագիտական բարձր մակարդակով իրականացվող մշակութաբանական-արվեստաբանական փորձաքննություն՝ նպաստելով երկրի մշակութային ժառանգության պահպանությանը և օրինական շրջանառությանը։ 2023 թվականին «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնը», պետական դրամաշնորհային աջակցությամբ, համալրվել է ժամանակակից ֆիզիկաքիմիական լաբորատոր սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս համալիր փորձաքննությամբ որոշել ներկայացված աշխատաքների նյութական կազմը, պիգմենտների ու կապակցող նյութերի բնույթը, կատարված վերականգնումները, ինչպես նաև ստեղծման ժամանակաշրջանը․ նոր լաբորատոր հնարավորությունները զգալիորեն բարձրացնում են փորձաքննության գիտական հիմնավորվածությունն ու արդյունքների հավաստիությունը։ Կենտրոնի հիմնադրումից /2005թ./ ի վեր կատարվել է շուրջ 50 000 /հիսուն հազար/ մշակութային արժեքի փորձաքննություն։

Կենտրոնն իրականացնում է՝

  1. ՀՀ տարածքից արտահանման (կամ ժամանակավոր արտահանման) համար իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից հայտարարագրված մշակութային արժեքների մշակութաբանական և արվեստաբանական փորձաքննություն,

  2. մշակութային արժեքների փորձագիտության բնագավառում գիտահետազոտական աշխատանքներ և հրատարակություններ, 

  3. մշակութաբանության  և արվեստաբանության բնագավառում մասնագիտական դասընթացներ,

  4. լուսանկարչական և թարգմանչական ծառայություններ (մասնագիտական գործունեության շրջանակում)։

Փորձաքննությունն ընդգրկում է հետևյալ ոլորտները՝

  1. կերպարվեստ (գեղանկարչություն, գրաֆիկա, սրբապատկեր, քանդակ), հայ կերպարվեստ, ռուսական կերպարվեստ, եվրոպական կերպարվեստ, արևելյան, ամերիկյան և աֆրիկյան կերպարվեստ, սրբապատկեր (իկոնա),

  2. դեկորատիվ-կիրառական արվեստ (գեղարվեստական մետաղ (XVII դարից սկսած), գեղարվեստական ապակի և կերամիկա (XVII դարից սկսած), կահույք, զենք), ժամացույցներ, փայտարվեստ և կահույք (XVII դարից սկսած), զարդաքանդակ (քար (կամեյա), խեցի, ոսկոր` XVII դարից սկսած), տնայնագործություն և արհեստագործություն (XVII դարից սկսած), տեխնիկական միջոցներ և կենցաղային սարքեր (XVII դարից սկսած), զենք և զինվորական հանդերձանք (XVII դարից սկսած), գործվածք (XVII դարից սկսած), հանդերձանք (տարազ` XVII դարից սկսած), ասեղնագործություն, ժանեկագործություն (XVII դարից սկսած), փոխադրամիջոցներ (XVII դարից սկսած)

  3. նվագարաններ (XVII դարից սկսած),

  4. դրամագիտություն և բոնիստիկա, ֆալերիստիկա (մեդալներ, կրծքանշաններ, շքանշաններ, տարբերանշաններ` XVII դարից սկսած)

  5. ֆիլատելիա (նամականիշներ, ծրարներ, բացիկներ),

  6. հնագիտական նյութեր (բրոնզի և երկաթի դարաշրջանի մշակույթ (մ.թ.ա. IV հազ. II կեսից մինչև մ.թ.ա. I հազ. սկիզբ), Վանի թագավորության շրջանի մշակույթ (մ.թ.ա. IX-VIII դ. մինչև մ.թ.ա. VI դ.), Հին Հայաստանի մշակույթ (մ.թ.ա. VI դ. մինչև մ.թ. IV դ.), Միջնադարյան Հայաստանի մշակույթ (մ.թ. IV դ. մինչև XVII դ.),

  7. տպագիր և ձեռագիր ժառանգություն:

Մեր թիմը


team-images
Եսթեր Աբրահամյան

Տնօրեն

team-images
Նարինե Չիլինգարյան

Փոխտնօրեն

team-images
Արմինե Պետրոսյան

Լաբորատոր-գիտահետազոտական բաժնի վարիչ, փորձագետ

team-images
Տիգրանուհի Մկրտչյան

Փորձագիտական-գիտահետազոտական բաժնի պետ, փորձագետ

team-images
Համլետ Մաթևոսյան

Գլխավոր փորձագետ

team-images
Ռոբերտ Եսայան

Ավագ փորձագետ

team-images
Արտաշես Աբրահամյան

Փորձագետ

team-images
Արամ Մաթևոսյան

Փորձագետ

team-images
Կարեն Երիցյան

Փորձագետ

team-images
Մարիամ Ազատյան

Փորձագետ

team-images
Հովհաննես Հովհաննիսյան

Փորձագետ

team-images
Արմինե Զոհրաբյան

Փորձագետ

team-images
Հասմիկ Մարգարյան

Փորձագետ

team-images
Ստյոպա Պետոյան

Փորձագետ

team-images
Արսեն Առաքելյան

Փորձագետ

team-images
Ինեսա Նահապետյան

Լաբորատոր-գիտահետազոտական բաժնի լաբորանտ