Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն
ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը հիմնադրվել է 2005 թվականին՝ ՀՀ կառավարության 2005 թ. օգոստոսի 4-ի N1194-Ն որոշմամբ։ Կենտրոնը հանդիսանում է Հայաստանում մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող առաջատար պետական կառույց։
Մեր առաքելությունն է ապահովել անկախ, գիտականորեն հիմնավորված և մասնագիտական բարձր մակարդակով իրականացվող մշակութաբանական-արվեստաբանական փորձաքննություն՝ նպաստելով երկրի մշակութային ժառանգության պահպանությանը և օրինական շրջանառությանը։
Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն
2023 թվականին «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնը», պետական աջակցությամբ, համալրվել է նորագույն ֆիզիկաքիմիական լաբորատոր սարքավորումներով։
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ
Մշակութային արժեքների մշակութաբանական և արվեստաբանական փորձաքննության իրականացում և փորձագիտական եզրակացության տրամադրում՝ իրի ինքնության որոշարկմամբ։
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՊԵԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿԱՆՔ
ՀՀ ներկրված մշակութային առարկաների մշակութային արժեք կամ մշակութային նշանակության առարկա հանդիսանալու վերաբերյալ փորձագիտական եզրակացության տրամադրում՝ ՀՀ ՊԵԿ ներկայացնելու նպատակով։
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
Մշակութաբանության և արվեստաբանության բնագավառում մասնագիտական դասընթացների իրականացում:
ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ
Տրված փորձագիտական եզրակացությունների թարգմանություն անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներով:
ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՒՄ
Մասնագիտական ծառայությունների շրջանակում պրոֆեսիոնալ լուսանկարահանման իրականացում:
Մեր թիմը
Կենտրոնում աշխատում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հավատարմագրված և մասնագիտական վերապատրաստումներ անցած արվեստաբաններ, մշակութաբաններ, թանգարանագետներ, վերականգնող-փորձագետներ և ոլորտի այլ մասնագետներ։
Տեսնել մեր ամբողջ թիմը
Եսթեր Աբրահամյան
Տնօրեն
Նարինե Չիլինգարյան
Փոխտնօրեն
Արմինե Պետրոսյան
Լաբորատոր-գիտահետազոտական բաժնի վարիչ, փորձագետ